Meridian աուդիոհամակարգ

Ավտոմեքենա վարելն ու երաժշտությունը փառահեղ համադրություն են: Ձեր սիրելի երգերով ճանապարհ ընկնելը կյանքի իրական հաճույքներից մեկն է:


Բիլլի Այլիշից մինչև Վիլի Նելսոն, երաժիշտները իրենց մասնակցություն են ունեցել նորագույն Meridian աուդիոհամակարգերի մշակման գործում, որոնք օգտագործվում են Range Rover-ի, Defender-ի, Discovery-ի և Jaguar-ի ավտոմեքենաներում:


Ավտոմոբիլային աուդիոհամակարգը զարգացման երկար ճանապարհ է անցել: Ժամանակին ավտոմեքենաներն օգտագործում էին երաժշտական նվագարկիչներ (սովորաբար ձայներիզներ) և բարձրախոսներ, որոնք վաճառվում էին երկրորդային շուկայում: Հաճախ ուժեղ աղմուկ էր առաջանում, բայց ձայնի որակը միշտ սարսափելի էր մնում:   


Երբ ստանդարտ աուդիոհամակարգերը սովորական դարձան, ավտոմեքենաների դիզայներները ֆիքսված կետեր սահմանեցին բարձրախոսներն ու ուժեղացուցիչները տեղավորելու համար: Այնուհետև աուդիոտեխնիկայի մասնագետներն առաջարկեցին սարքավորումների մատակարարման աշխատանքներ: Զարմանալի չէ, որ ավտոմեքենաների սրահների մեծ մասը երաժշտական մղձավանջներ էին:   


JLR-ի համագործակցությունը Մեծ Բրիտանիայի Քեմբրիջում հիմնված, բարձրորակ աուդիո ժամանցի համակարգ արտադրող Meridian ընկերության հետ օգնեց փոխել իրավիճակը: Սա առաջին համագործակցություններից մեկն էր, որի ընթացքում աուդիո ընկերությունը զգալի ազդեցություն ունեցավ ավտոմեքենայի սրահի դիզայնի վրա՝ երաժշտության ընկալումը օպտիմալացնելու համար: Համագործակցությունը սկսվել է 2010 թ.-ին Range Rover Evoque-ի հետ և այժմ տարածվում է JLR-ի բոլոր ավտոմեքենաների վրա:

Meridian աուդիոհամակարգ

«Meridian-ը շատ ամբողջական մոտեցում ունի», - ասում է Սամանթա Մորիսը, JLR-ի Meridian-ի հաճախորդների հաշիվների մենեջերը: «Մենք դիտարկում ենք ավտոմեքենան որպես ամբողջություն, այլ ոչ միայն աուդիոհամակարգը: Մենք սերտորեն համագործակցում ենք JLR-ի ինժեներական և նախագծման բոլոր թիմերի հետ, ներառյալ սրահի նյութերը, օգտագործողի ինտերֆեյսը, սրահի ձևավորումը, նյութերի ընտրությունը, սարքավորումների մատակարարները և նույնիսկ NVH (աղմուկի թրթռում և կոշտություն) թիմերը:


«Նրանք բոլորն էլ մեծ ազդեցություն ունեն աձայնի որակի և հաճախորդների ընդհանուր տպավորության վրա: Յուրաքանչյուր փուլում մեզ հետ խորհրդակցում են, որպեսզի ավտոմեքենաները կարողանան ապահովել ձայնի օպտիմալ որակ»:


Meridian-ի ավտոմոբիլային ինժեներ Սամուել Սմիթը նախկին թմբկահար է և պրոֆեսիոնալ կերպով ակուստիկ կիթառ է նվագել 17 տարեկանում: Երաժշտությունը միշտ եղել է նրա կյանքի մի մասը: Նա սովորել է երաժշտություն և ձայնագրություն և երկու տարի առաջ միացել է Meridian-ին:


«Մենք հիանալի հարաբերություններ ունեք JLR-ի հետ»,- ասում է Սամուելը: «Մենք նաև միասին այնքան երկար ենք աշխատել, որ JLR-ը գիտի, թե ինչ ենք ակնկալում ավտոմեքենաներից, ներառյալ, թե որտեղ պետք է տեղադրվեն բարձրախոսները: Իհարկե, միշտ էլ կան մարտահրավերներ, հատկապես երբ նրանք փորձում են ինչ-որ նոր բան անել։ Հենց այդ ժամանակ է, որ մեր հարաբերությունները ինժեներների հետ իսկապես կարևոր են դառնում: Մենք մեզ զգում ենք նրանց թիմի մի մասը, իսկ նրանք՝ մեր թիմի մի մասը»:

Meridian ֆիրմային

JLR-ի ժամանակակից շքեղության փիլիսոփայությունը նաև փոխել է սրահի դիզայնը՝ ազդելով աուդիոհամակարգերի վրա: Սամանթան ասում է. «Մի քանի տարի առաջ բարձրախոսները զանգվածային և բրենդային: Այժմ ժամանակակից շքեղությամ շրջանակներում դրանք շատ ավելի զուսպ են և հաճախ թաքնվում են նոր տեսակի գործվածքների հետևում՝ շատ լակոնիկ գեղագիտություն հաղորդելու համար: Դա մարտահրավեր է։ Կարծում եմ, որ այս խնդիրների լուծումն ու նորարարությունն այն է, ինչ Meridian-ը լավագույնս անում է»:


Տարբեր մոդելներ առաջ են բերում տարբեր մարտահրավերներ: Սամուելը ասում է. «Defender-ն ունի ամրության զգացողություն, թեև մնում է շատ ժամանակակից շքեղություն: Ամենամեծ մարտահրավերն այն էր, որ մենք չկարողացանք այդքան շատ բանախոսներ օգտագործել: Սրահի համար անհրաժեշտ էին բռնակներ, պահեստային տարածքներ և դռների աղբամաններ, ինչը նվազեցնում է բարձրախոսների տարածքը․․․» Defender-ում օգտագործում է Meridian-ի փոքր համակարգերից մեկը՝ ավելի քիչ բարձրախոսներով [15-ը Meridian Շրջապատող Աուդիոհամակարգի համար, 11-ը Meridian աուդիոհամակարգի համար․ համեմատության համար Range Rover-ում դրանք կարող են լինել մինչև 36]:


«Մենք պետք է մշակեինք ֆանտաստիկ և շատ ազդեցիկ աուդիոհամակարգ, որը դեռ կուրախացներ հաճախորդներին, բայց ավելի քիչ քանակի բարձրախոսներով»,- ասում է Սամուելը: «Մեզ հաջողվեց։ Կային այլ մարտահրավերներ ևս։ Defender-ի մակերևույթները ավելի անդրադարձող են։ Ավելի շատ պլաստմասսա և մետաղներ և ավելի քիչ փափուք գործվածքային գորգեր: Տարբեր նյութեր ունեն տարբեր անդրադարձողություն և, ընդհանուր առմամբ, փափուկ մակերեսները, ինչպիսիք են գորգը, կաշին և փափուկ հպվող փրփուրները, ձայնի որակի համար ավելի լավն են, քան կոշտ, ավելի անդրադարձող մակերեսները, ինչպիսիք են ապակին, մետաղը և պլաստմասը, թեև ձեզ անհրաժեշտ է հավասարակշռություն անդրադարձող և չանդրադարձող նյութերի միջև: Մենք հաշվի ենք առնում այս ամենը համակարգերը կարգավորելիս, որպեսզի համոզվենք, որ ձայնի որակը միշտ օպտիմալ է»:


Բարձր տեխնոլոգիական թյունինգի գործիքները ներառում են վերջին RE-Q տեխնոլոգիան, որը խելամտորեն օպտիմիզացնում է աուդիոհամակարգը՝ միջավայրի ճշգրիտ ակուստիկայի համար: Այն անգնահատելի է եղել Defender-ի համար աուդիոհամակարգեր մշակելիս:


Meridian-ը ձեզ կասի, որ ավտոմեքենան կարող է ունենալ բարդ պայմաններ ձայնի որակը ապահովելու համար: Սամուելն ասում է. «Լավ կետեր կան։ Մենք գիտենք, թե որտեղ են մարդիկ նստում, այնպես որ դա օգնում է թյունինգին: Մենք նաև կարգավորում ենք բոլոր նստատեղերը, որպեսզի բոլորը կարողանան վայելել հիանալի ձայն: Մյուս կողմից, ավտոմեքենայի սրահում կան շատ ապակիներ և այլ անդրադարձող մակերեսներ: Իսկ խոսնակները հազվադեպ են ունկնդիրների համար իդեալական դիրքում: Կա նաև չափը և քաշը խնայելու պայման: Սա մարտահրավեր է: Բայց ուշագրավ է, թե ինչի կարող ենք հասնել մեր ունեցած անհավանական տեխնոլոգիաների շնորհիվ»:


Երաժշտությունը պետք է իրական հնչի: Սա առաջնահերթություն է Meridian-ի բոլոր աուդիոհամակարգերի համար: «Դուք պետք է լսեք երաժշտությունը այնպես, ինչպես նախատեսել էր երաժիշտը»,- ասում է Սամանթան: «Այն պետք է լինի իրական: Դա մեր բիզնեսի հիմնական սկզբունքն է»:

Meridian աուդիոհամակարգ

Trifield 3D շրջապատող ձայնային տեխնոլոգիան այստեղ շատ օգտակար գործիք է: Այն ապահովում է, որ բոլոր գործիքներն ու կատարողները հնչեն իրատեսական: Meridian-ի Digital Precision-ը նաև ապահովում է յուրաքանչյուր երգի ամենափոքրիկ մանրամասների պահպանումը:  


Այնուամենայնիվ, իսկության և որակի որոշիչ թեստը և յուրաքանչյուր աուդիոհամակարգի վերջնական գնահատումը կատարվում են ականջի միջոցով: Meridian-ի ինժեներների կողմից օգտագործվող հսկայական երգացանկն ընդգրկում է բոլոր հնարավոր ժանրերը՝ ցանկացած տեսակի երաժշտություն փորձարկելու համար: Սամուելը նշում է մի քանի ֆավորիտներ: «Կա Danger Mouse և Norah Jones-ի կատարմամաբ Season’s Trees երգը, որն հինալի է ընկղմումը և պարուրող ձայնի ծածկույթը փորձարկելու համար: Բացի այդ, Tycho-ի Awake-ն հիանալի է բասի սահունությունը ստուգելու համար»:


Meridian-ի մյուս ֆավորիտներն են Billie Eilish-ի Lost Cause կատարումը («ցնցող հարվածային գործիքներ և հստակ վոկալներ»), Willie Nelson-ի Moonlight in Vermont-ը («մանրամասն վոկալ և հստակ դասավորված գործիքներ») և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան («հիանալի դինամիկա և ամբողջական նվագախմբային տիրույթի ֆանտաստիկ օրինակ»):


Եվ ո՞րն է Ձեր նախընտրած JLR ավտոմեքենան երաժշտության մեջ լիարժեք խորասուզվելու համար: Սամուելը վկայակոչում է բարձրակարգ Range Rover-ը, քանի որ այն անգերազանցելի է, ինչպես նաև«ցուցադրելու համար, թե որքան սուբյեկտիվ կարող է լինել ձայնը»՝ 11–ալիքային Defender-ը «Սա մեր ամենացածր կարգի համակարգերից մեկն է, բայց այնքան զվարճալի և գրավիչ լսելու համար»:


Սամանթան նշում է Jaguar I-PACE․ « Ինձ դուր է գալիս ավելի հարմարավետ սրահը և ձայնը շատ հուզիչ եմ համարում»:


Նա նաև վկայակոչում է Range Rover-ի յուրօրինակ բեռնախցիկը դուռը: Ներգրավեք Բեռնախցիկի դռան վրա միջոցառումներ իրականացնելու հավաքածուն, և դուք կհայտնվեք հարմարավետ, բարձերով նստարանի վրա: Ակտիվացրեք հատուկ տեղադրված հետևի բարձրախոսները և վայելեք երաժշտությունը կա՛մ պիկնիկի ռեժիմում՝ նստած նստարանին, կա՛մ խնջույքի ռեժիմում՝ երբ կանգնած եք ավտոմեքենայի հետևի մասում: «Երաժշտության որակը զարմանալիորեն լավն է: Ոչինչ այնքան ուշադրություն չի գրավում, որքան սա»:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ RANGE ROVER-Ի ՄԱՍԻՆ

RANGE ROVER-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

RANGE ROVER-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բացահայտեք, թե ինչպես է Range Rover-ը 1970 թվականից ի վեր օրինակ ծառայում իր ինքնատիպությամբ և օրինակելի դիզայնով:
ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՎՐԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒ

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՎՐԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Իմացեք, թե ինչպես են եզակի հեռանկարները և համակարգչային դիզայնի ինտեգրումը փայտամշակման դասական տեխնոլոգիաների հետ հանգեցրել նորարարության:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ RANGE ROVER-Ը

 RANGE ROVER

RANGE ROVER

Անզուգական կատարելագործում և շքեղություն:
 RANGE ROVER SPORT

RANGE ROVER SPORT

Ինտուիտիվ, Դրամատիկ,  Անզիջում։
 RANGE ROVER VELAR

RANGE ROVER VELAR

Նուրբ էլեգանտություն։
 RANGE ROVER EVOQUE

RANGE ROVER EVOQUE

Խարիզմատիկ և ինքնավստահ: