Range Rover-ը բրիտանական շքեղ դասի առաջատար ապրանքանիշերից մեկն է աշխարհում: 1970 թվականից ի վեր այն օրինակ է ծառայում իր ինքնատիպության և օրինակելի դիզայնի շնորհիվ:
Ծնվելով փոփոխվող ժամանակներում՝ այն ստեղծեց նոր տեսակի տրանսպորտային միջոց, որն ունակ է գնալ ցանկացած տեղ, բայց և միևնույն ժամանակ տեղավորվել ամենուր: Կարմիր գորգից մինչև ծայրամասային գյուղեր՝ Range Rover ընտանիքի յուրաքանչյուր անդամ շարունակում է սահմանել շքեղության նոր չափանիշներ:
Չարլզ Սփենսեր Քինգը հասկանում էր, որ աշխարհը փոխվում է: Փորձարարական ռեակտիվ ավտոմեքենաները, որոնց վրա նա աշխատել էր 1950-ականներին, չտվեցին պատասխանը, սակայն «Սփենը» տեսավ ճանապարհորդելու ևս մեկ նոր ճանապարհ:
Արկածախնդիր ոգով այս երիտասարդը, ում հորեղբայրները՝ Մորիս և Սփենսեր Ուիլքսերը, ստեղծել էին օրիգինալ Land Rover-ը, Սփեն Քինգը բազմաթիվ էպիկական արտաճանապարհային ուղևորություններ է կատարել:
Ծայրահեղ արշավները բոլորի համար չէին: Սփենը հասկանում էր. նրա հանճարն այն էր, որ ստեղծեր մի բան, որը փնտրում էին և որին ձգտում էին ավելի ու ավելի շատ մարդիկ՝ բոլոր տեղանքներով անցանելիություն համադրված ճանապարհային կատարողակի և ժամանակակից դիզայնի հետ:
Սփեն Քինգը առաջարկեց նոր ակտիվ ապրելակերպ՝ համատեղելով կարիերան, ընտանիքը և ակտիվ հանգիստը: 1970 թվականին ներկայացված Range Rover-ը, որը նա նախագծել էր այս մարդկանց համար, նման չէր որևէ այլ բանի։
Սփենի կողմից նախագծված և Դեյվիդ Բաշեի կողմից մշակված կառուցվածքը նոր դարաշրջան,այլ ոչ թե պարզապես նոր տասնամյակ բացեց ավտոմոբիլային ոլորտի համար։
Այն արդյունաբերական դիզայնի գլուխգործոց էր, որն այնքան լավ ընդունվեց, որ ցուցադրվեց Փարիզի Լուվրի թանգարանում։ Ոչ մի այլ տրանսպորտային միջոց նման պատվի չի արժանացել։
Տպավորիչ Range Rover-ը՝ ծալովի կապոտով, երկարացված թափքով և բեռնախցիկի առանձնացված դռնով, առանձնանում էր ընդհանուր ֆոնի վրա։ Նրա հնարավորությունները նույնպես անվիճելի էին՝ մշտական լիաքարշակ, սկավառակային արգելակներ և հզոր V8 շարժիչ:
Range Rover-ի ինտերիերը նույնքան ժամանակակից էր և դիզայներական՝ վարորդի յուրահատուկ հարմարավետ դիրքով և սրահով, որի ձևերն ու նյութերը տարբերվում են փայտի և քրոմի ավանդական համադրությունից:
Ի սկզբանե նորարարական Range Rover-ը նախագծվել է այնպես, որ այն հնարավոր լինի կառավարել մեկ ձեռքով, ներառյալ բեռնախցիկի դուռը և վառելիքի լցոնիչը: Հատկանշական առանձնահատկությունն այն էր, որ առջևի նստատեղերի երկու կողմերում առկա էին լծակներ, որպեսզի վարորդները կարողանան հարմարավետորեն թեքել ուղևորի նստատեղը՝ ինչ-որ մեկին թողնելով անցնել հետևի նստատեղին:
Նորաձևությունը հետևեց արվեստի աշխարհին՝ ընդգրկելով Range Rover-ը՝ սկսած 1981 թվականի շքեղ In Vogue ավտոմեքենայից: Մոդելը, որը ստեղծվել էր հատուկ Բիարիցում նորաձևության ֆոտոշարքի համար, դարձավ ապրանքանիշի առաջին սահմանափակ թողարկումը, երբ ամսագրի ընթերցողները պահանջեցին "Vogue Blue" մետաղական ներկը, օդորակիչը և պիկնիկի զամբյուղը:
Դրան հաջորդեցին ևս երկու In Vogue թողարկումներ, նախքան Vogue-ը դարձավ մշտական մոդելը։ Կթողարկվեն այլ սահմանափակ թողարկմաբ Range Rover-ներ։ Դիզայներ Լորդ Լինլին իր անունը տվել է առանձնապես հազվագյուտ մոդելի՝ պատվերով պատրաստված, ձեռակերտ ինտերիերով, որը նա օգնել է ստեղծել:
Թագավորական ընտանիքը և աշխարհի այլ ազդեցիկ առաջնորդներ ի սկզբանե ընդունել են Range Rover-ը՝ հաստատելով հարատև հարաբերություններ: Հիբրիդային շարժիչով State Review Range Rover-ը, որը ստեղծվել է 2015 թվականին հանգուցյալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու համար, ներկայացնում է ապրանքանիշի խորը կապը իր բարձրաստիճան հաճախորդների հետ:
Առաջնորդները պետք է զարգանան առաջատար մնալու համար, ուստի չորսդռնանի Range Rover-ը, բնականաբար, հետևում էր օրիգինալին։ Այնուհետև ընկերության ինժեներները կրկին փոխեցին խաղի կանոնները:
Սա աշխարհում առաջին 4x4-ն էր, որը հագեցած էր ABS հակաբլոկավորման արգելակներով: Եվ առաջինը` կցորդման վերահսկման էլեկտրոնային համակարգով (ETC) և ավտոմատ Էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցով։
1994 թվականին ներկայացված երկրորդ սերնդի մոդելն աչքի է ընկել իր մեծ տարածությամբ և արդիականացված պնևմատիկ կախոցով, ինչը Range Rover-ին ապահովել է կատարելագործված զգացողություն, որով նա այնքան հայտնի է ինչպես ճանապարհին, այնպես էլ արտաճանապարհային տեղանքներում։ Ընկերությունը ներկայացրեց նաև "Autobiography" ծառայությունը, որի շրջանակներում առաջարկվում է սրահի ձեռակերտ գույներ և հարդարում, ինչպես նաև ներկման յուրահատուկ տարբերակներ: Շքեղության այս մակարդակը, որը մինչ այժմ չտեսնված է ամենագնացների համար, այսօր առաջարկում է Range Rover SV Bespoke ծառայությունը։
Range Rover-ի եզակի Տեղանքի Արձագանքման համակարգը ներկայացվել է երրորդ սերնդում, որի թողարկումը սկսվել է 2001 թվականին: Միավորելով բոլոր տեղանքներով վարելու բազմամյա փորձը մեկ ինտուիտիվ կառավարման համակարգի մեջ՝ Տեղանքի Արձագանքման համակարգը նման է սեփական վարորդական փորձագետ ունենալում, որը կօգնի ձեզ առավելագույնս օգտագործել Range Rover-ի անզուգական հնարավորությունները:
Նրա ճանապարհային կարողությունները նույնպես զգալիորեն բարելավվել են։ Range Rover-ի վարելու որակը միշտ համընկել է ավանդական ավտոմեքենաների հետ: Այժմ այն շքեղ դասի ավոմեքենաների մակարդակին էր հասել:
2012 թվականի չորրորդ սերնդի Range Rover–ը, ինչպես երբեք, համատեղում էր ամրությունն ու թեթևությունը։ Դա աշխարհում առաջին ամբողջովին ալյումինե ամենագնացն էր: Հզոր էլեկտրական հիբրիդն առաջին անգամ առաջարկեց զրոյական արտանետումներով և լուռ շարժիչ։
Այսօրվա Range Rover-ը շարունակում է այս ավանդույթը՝ օրինակ ծառայելով հետաքրքիր արդիականությամբ և անգերազանցելի կարողություններով։ Այն նախագծված է անզուգական կատարելագործման համար՝ սկսած նոր սերնդի աղմուկը չեղարկող գլխակալների բարձրախոսներից մինչև ղեկային կառավարում բոլոր անիվների վրա, որը նրան ապահովում է ամենափոքր շրջադարձային շրջանը բոլոր առկա մոդելների մեջ:
Ուլտրա-բացառիկ տարբերակները մնում են ապրանքանիշի այցեքարտը: 2023 թվականի Range Rover SV Carmel Edition-ը ստեղծվել է ԱՄՆ ընտրված հաճախորդների համար։ Այն առանձնանում է Satin Bronze բրոնզե երանգի արտաքին տեսքով և չորս տեղանի SV Signature Suite ֆիրմային սրահով՝ էլեկտրակառավարվող ակումբային սեղանով և ներկառուցված սառնարանով:
Հինգերորդ սերնդի այս Range Rover-ը ընտանիքի գլուխն է։ Տարբերակիչ, բայց միևնույն ժամանակ ճանաչելի դիզայն՝ յուրաքանչյուր անդամ առանձնանում է ծալովի կապոտով և լողացող տանիքով, որոնք այն կապում են 1970-ականների շարքի հետ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2005 թվականին Range Rover Sport-ը վերաիմաստավորեց օրիգինալը։ Ինտուիտիվ, անզիջում և դրամատիկ, այս շքեղ ամենագնացը համատեղում է անզուգական հարմարավետությունն ու կատարելագործումը դինամիզմի հետ, որը հիշեցնում է սպորտային ավտոմեքենայի նման սրահ, որը շրջապատում է վարորդին: Range Rover Sport SV -ն պատմության մեջ եղած ամենաարագ Range Rover-ն է։
Range Rover-ն այնուհետև ստեղծեց ևս մեկ նոր տեսակի ավտոմեքենա: 2010 թվականի Range Rover Evoque-ը աշխարհում առաջին շքեղ կոմպակտ ամենագնացն էր: Կոմպակտ, նրբագեղ և խարիզմատիկ, այն օրինակ է ծառայում քաղաքում՝ միացվող էլեկտրական հիբրիդային շարժիչով, որն ապահովում է արդյունավետ և անհոգ վարում:
Ընտանիքի չորրորդ անդամը՝ գեղեցիկ համաչափ Range Rover Velar-ը, որը 2017թ.-ին միջանկյալ դիրք է զբաղեցրել Range Rover Evoque-ի և Range Rover Sport-ի միջև: Նրա լակոնիկ դիզայնը ինտրիգային է և գրավիչ՝ ժամանակակից շքեղության մաքուր մարմնացում։
Հենվելով ավելի քան 50 տարվա էվոլյուցիայի վրա՝ Range Rover վարպետները ստեղծում են աշխարհի ամենանշանավոր և բաղձալի շքեղ ամենագնացների ընտանիքը, որը հասանելի է միայն հրավերով: Range Rover House-ը հաճախորդներին և հյուրերին առաջարկում է հանգստի բացառիկ տարբերակներ աշխարհի ամենահեղինակավոր վայրերում՝ իտալական Ալպերից մինչև Կալիֆորնիայի ափեր:
Յուրաքանչյուր տուն, որը մանրակրկիտ նախագծված է գլխավոր ստեղծագործական տնօրեն պրոֆեսոր Ջերի ՄաքԳովերնի ղեկավարությամբ, մարմնավորում է Range Rover-ի շքեղ, ժամանակակից և համապատասխան դիզայներական փիլիսոփայությունը՝ միաժամանակ արտացոլելով տեղական և մշակութային միտումներն ու իրադարձությունները:
Դիզայնով ժամանակակից շքեղության այս տեսլականի հիմքում կայունությունն է: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր Range Rover հասանելի է որպես էլեկտրական հիբրիդ: Նոր դարաշրջանը կսկսվի, երբ 2024 թվականին կներկայացվի ամբողջովին էլեկտրական Range Rover-ը, իսկ հաճախորդներին մատակարարումները կսկսվեն 2025 թվականին: