Land Rover ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄԵՆԱՓՈՔՐ ԴԵՏԱԼՆԵՐ

Ուրախ ենք առաջարկել բացառիկ սպասարկում, որպեսզի համոզված լինեք, որ ձեր Land Rover-ը ավտոսրահից դուրս գալուց հետո դեռ երկար ժամանակ կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերների: Սա կենդանություն է հաղորդում արկածին: Վստահ եղեք, որ մենք կազմ ու պատրաստ նենք, որպեսզի ձեր Land Rover-ը միշտ լինի հիանալի վիճակում:

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

Land Rover Retailer-ի հետ կապվելու պահից դուք կհայտնվեք բարձր պատրաստվածություն ունեցող և որակավորված մասնագետների ձեռքում: Մեր տեխնիկները մասնագիտացված են ամենագնացների հարցում և հմտացած Land Rover-ի նորագույն դիագնոստիկ սարքավորումների օգտագործման մեջ: Նրանք կգնահատեն ձեր Land Rover-ի վիճակը և կկատարեն անհրաժեշտ վերանորոգումներ՝ օգտագործելով հատուկ գործիքներ: Եթե կա ​​վերանորոգման կարիք, մենք կօգտագործենք միայն Land Rover-ի օրիգինալ պահեստամասեր:
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

Երբ ճանապարհին միայնակ եք ձեր Land Rover-ի հետ, կարևոր է համոզվել, որ այն գտնվում է իդեալական վիճակում: Ահա թե ինչու է ավտոսպասարկումն այդքան կարևոր: Սպասարկման ֆիքսված գնային պլանները ներառում են ընտրված սպասարկման պլանի ծախսերը և երաշխավորում են, որ ձեր ավտոմեքենան միշտ փորձագետների ուշադրության տակ է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր Land Rover մանրածախ վաճառակետ:
LAND ROVER ROADSIDE ASSISTANCE*

LAND ROVER ROADSIDE ASSISTANCE*

Land Rover Շարժական ավտոտեխսպասարկումը նախատեսված է ձեզ օգնություն ցուցաբերելու համար, երբ ավտոմեքենան ինչ-որ պատճառով դադարի աշխատել: Անկախ նրանից, դա լինի ակի ծակվելուց, թե վթարի կամ դժբախտ պատահարի հետևանքով, մենք պատրաստ ենք օգնել ձեզ: Land Rover Շարժական ավտոտեխսպասարկումը հասանելի է Land Rover Երաշխիքի և դրա երկարաձգման ողջ ժամանակահատվածում: Land Rover Շարժական ավտոտեխսպասարկման զանգերի կենտրոնը բաց է օրը 24 ժամ, տարին 365 օր, որտեղ աշխատում է փորձառու և օգտակար թիմ:

*Կախված շուկաների տարբերությունից կարող են լինել տատանումներ: Մանրամասների համար խնդրում ենք դիմել ձեր տարածաշրջանի մանրածախ վաճառակետ:
ԵՐԱՇԽԻՔ

ԵՐԱՇԽԻՔ

Ձեր հանգստության համար մենք որպես կանոն տրամադրում ենք Land Rover-ի ամբողջական 3 տարվա երաշխիք, որը ներառում է արտադրական անսարքության պատճառով պահանջվող վերանորոգումները: Դա նշանակում է, որ ձեր Land Rover-ը ամենալավ ձեռքերում է: Land Rover-ն առաջարկում է նաև Ընդլայնված երաշխիք, որը նախատեսված է նվազեցնելու ծախսերը և ապահովելու ձեր ակնկալած բոլոր աջակցությունները: Land Rover-ի ընդլայնված երաշխիքի գնման մասին ավելին իմանալու համար դիմեք ձեր Land Rover մանրածախ վաճառակետ:
LAND ROVER CARE APP MENA

LAND ROVER CARE APP MENA

Land Rover Total Care հավելվածը շուրջօրյա հանրախանութ է ձեր բոլոր կարիքների համար: Անկախ նրանից, ձեզ հարկավոր է շարժական ավտոտեխսպասարկում, GPS ուղղություններ, թե ցանկանում եք որոնել նոր աքսեսուարներ կամ պարզապես գտնել մեր մոտակա ավտոսրահը կամ էլ պատվիրել հաջորդ սսպասարկման ծառայությունը, Land Rover-ի Total Care հավելվածը դա հնարավոր է դարձնում կոճակի պարզ հպումով: Ձեր ավտոմեքենայից առավելագույնս օգտվելու համար ներբեռնեք անվճար հավելվածն այսօր: Հասանելի է Google Play-ում և iTunes App Store-ում:
ONLINE SERVICE HISTORY

ONLINE SERVICE HISTORY

Ձեր ավտոմեքենայի սպասարկման պատմությունը կպահվի և կթարմացվի անվտանգ առցանց տվյալների բազայում: Սրա մեջ մտնում է ստուգում մինչ առաքումը, ձեր բոլոր պլանավորված սպասարկումները, սպասարկմանը վերաբերող այլ ստուգումներ: