LAND ROVER-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ LAND ROVER-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
LAND ROVER-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՐԿԱԾ

ԱՐԿԱԾ

Land Rover-ի արկածասեր գործընկերներն ունեն բացահայտումների սահմաններն անցնելու ներքին մղում: Միատեղելով մեր ավտոմեքենաների հնարավորությունները արկածախնդրության հանդեպ նրանց բուռն ցանկության հետ, մենք օգնում ենք նրանց առավելագույն հաճույք ստանալ:
ՁԻԱՐՇԱՎ

ՁԻԱՐՇԱՎ

Ավելի քան 30 տարի Land Rover-ի ձիասպորտի մասնակցությունը կապված է այն արժեքների ճանաչման հետ, որոնք մենք կիսում ենք սպորտի հետ: Ձգտելով անել առավելագույնը իրենց կատարած գործում, այս մարզիկները ոչ մի բանի առջև կանգ չեն առնի կատարելության հասնելու ճանապարհին:
ՌԵԳԲԻ

ՌԵԳԲԻ

Land Rover-ի կողմից Ռեգբիի հովանավորությունը՝ սկսած իր առաջին քայլերից մինչև բարձրագույն մակարդակ, լի է ամբողջականության, հպարտության և հանդարտության ընդհանուր արժեքներով: Անկասելի ուժ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս՝ տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում են այս բարդ սպորտաձևով, ոգեշնչում են մեզ նվիրվածության և կարողությունների ամեն մի դրսևորումով:
ԱՌԱԳԱՍՏԱՅԻՆ ՍՊՈՐՏ

ԱՌԱԳԱՍՏԱՅԻՆ ՍՊՈՐՏ

Իր բնույթով առագաստային սպորտը հոգնեցուցիչ է և անկանխատեսելի: Ամենաբարձր մակարդակով մրցելը պահանջում է ավելին, քան պարզապես անսասան ուժ և հմտություն. առաջադեմ տեխնոլոգիաները նույնպես կարևոր դեր են խաղում: Land Rover-ի ներգրավվածությունը առագաստային սպորտում ոգեշնչված է այս դժվարին միջավայրում առաջադեմ տեխնոլոգիաների ներուժն ուսումնասիրելու հնարավորությունից՝ օգնելու մեր հաճախորդներին առավելագույն հաճույք ստանալ:
ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Land Rover-ը մեծ սիրով համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքը միտված է նորարարական եղանակներով օգնելու մարդկանց և շրջակա միջավայրին: Կյանքապահպան աշխատանքից մինչև հետազոտական ​​արշավախմբեր, այս կազմակերպություններն ընտրվում ե՝ մարդկանց և մոլորակի վրա գալիք տարիների ընթացքում դրական ազդեցություն գործելով: