ԱՆՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԻ LAND  ROVER-Ի ՀԵՏ

ԼԵԳԵՆԴԱՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՔԵՂ ՎԵՐԱԻՄԱՏԱՎՈՐՈՒՄ

Ավելի քան յոթ տասնամյակ Land Rover-ը մարտահրավեր է նետել ամեն հնարավոր բանին:

Այսօր էլեկտրական հզորությունը ընդլայնում է աշխարհի ամենակարող և շքեղ ամենագնացների հնարավորությունները կայունության, արձագանքման և կատարելագործման նոր մակարդակներով:

ՀՈՅԱԿԱՊ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

ՀՈՅԱԿԱՊ ՏԵՍՔԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

Միացված էլեկտրական հիբրիդի (PHEVs) մեր նոր շարքը  յուրաքանչյուր կիլոմետր անցնում է զրոյական արտանետումներով ամբողջապես էլեկտրական մեքենայի (EV) ռեժիմում և զգալիորեն նվազեցված արտանետումներով՝ հիբրիդային ռեժիմում: Սա փույլ է տալիս նվազագույնի հասցնել ձեր ածխածնի հետքը, երբ ուսումնասիրում եք բնության խաղահրապարակը:
ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

Մեր միացված էլեկտրական հիբրիդները (PHEVs) և փափուկ հիբրիդները (MHEVs) լրացնում են Land Rover-ի լեգենդար հնարավորությունները գործնականում անաղմուկ էլեկտրաէներգիայի մատակարարմամբ և դրան ուղեկցող ուժեղացված նրբագեղությամբ։
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ RANGE ROVER

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ RANGE ROVER

Նոր ամբողջովին էլեկտրական Range Rover-ը հասանելի կլինի որոշ շուկաներում նախնական պատվորի համար 2023 թվականի վերջից:

LAND ROVER-Ի ԷԼԵԿՏՐԱՖԻԿԱՑՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ (PHEV)

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ (PHEV)

Բենզինային շարժիչը և էլեկտրական շարժիչը համակցված են: Արտանետվող խողովակի զրոյական արտանետումներով մաքուր էլեկտրական ուղևորություններից անցեք բենզինի և էլեկտրաէներգիայի խառնուրդի՝ երկար ճանապարհորդությունների արտանետումները նվազեցնելու համար: Ձեր էլեկտրական հիբրիդի էլեկտրական մասի լիցքավորումը  հեշտ է կատարել տանը կամ ձեր նպատակակետում:
ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ (MHEV)

ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ (MHEV)

Լիցքավորում չի պահանջվում: Փոքր էլեկտրական շարժիչով աշխատող Land Rover MHEV-ները բարելավել են իրենց բենզինային և դիզելային շարժիչների արդյունավետությունն ու կատարելագործումը` վերօգտագործելով դանդաղեցման և վերականգնողական արգելակման արդյունքում ստացված էներգիան:

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ (PHEV), ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ ԿԱՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ․ Ո՞ՐՆ Է ՃԻՇՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ:

Տեսեք, արդյոք ձեր հաջորդ մեքենան պետք է լինի   էլեկտրական հիբրիդ կամ  փափուկ հիբրիդ՝ կախված ձեր վարելու սովորություններից և լիցքավորման հասանելիությունից:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴ (PHEV), ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ ԿԱՄ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ․ Ո՞ՐՆ Է ՃԻՇՏ ՁԵԶ ՀԱՄԱՐ:

ԿՅԱՆՔ LAND ROVER-Ի ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԻԲՐԻԴԻ ՀԵՏ

 ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ՏԱՆԸ ԿԱՄ ԴՐՍՈՒՄ

ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ՏԱՆԸ ԿԱՄ ԴՐՍՈՒՄ

Տնային լիցքավորիչը ամենահարմար և ծախսարդյունավետ միջոցն է՝ ամեն օրը լրիվ լիցքավորմամբ սկսելու համար: Նպատակետային լիցքավորումը կատարյալ է տնից հեռու և ճիշտ ժամանակին լիցքավորելու համար:
ԱՆԶԻՋՈՒՄ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ԱՆԶԻՋՈՒՄ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Անհաջող ճանապարհից դուրս գալով՝ դուք կտեսնեք, որ էլեկտրաէներգիան ապահովում է էներգիայի ակնթարթային մատակարարում տեղանքի ամենադժվար պայմանների և ելքի անկյունների համար: Իսկ երբ խոսքը գնում է ջրի1 ընկղմանը և բացառիկ ճանապարհային լուսածերպին, փոխզիջումներ պարզապես գոյություն չունեն:
 ԱՄԵՆ ՕՐ ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵՔ

ԱՄԵՆ ՕՐ ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵՔ

Հարկերի զգալի խնայողություններից մինչև ընթացիկ գործառնական ծախսերի կրճատում և գերբնակվածության գոտիներում վճարների բացակայություն՝ Land Rover  էլեկտրական  հիբրիդը կարող է օգնել ձեզ գումար խնայել ամբողջ տարվա ընթացքում:
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՄԻՋՈՑ

ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ ՄԻՋՈՑ

Ամբողջապես էլեկտրական մեքենայի (EV) ռեժիմում զրոյական արտանետումների շնորհիվ դուք հնարավորություն ունեք նվազեցնել մոլորակի վրա ձեր ազդեցությունն  էլեկտրական հիբրիդով յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ:

Խնդրում ենք այցելել ձեր տեղական շուկայի կայքը՝ պարզելու, թե որ մոդելներն են առկա ձեր շուկայում:

LAND ROVER-Ի ԷԼԵԿՏՐԱՖԻԿԱՑՎԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Ուսումնասիրեք  միացված էլեկտրական հիբրիդների (PHEVs) և փափուկ հիբրիդների (MHEV) մեր տեսականին, որոնք ներկայացնում են Land Rover-ի կարողությունների և շքեղության մեր ժամանակակից տեսլականը:

1 Միշտ ստուգեք երթուղին և ելքը նախքան դուրս գալը: