LAND ROVER-Ի ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընտանի կենդանիների համար նախատեսված մեր աքսեսուարները կապահովեն ձեր ընտանի կենդանիների հարմարվետությունը և անվտանգությունը՝ միաժամանակ պաշտպանելով նրանց տիրոջ ավտոմեքենան։
Պաշտպանեք ձեր ավտոմեքենայի գորգերը մեր ֆիրմային մաշադիմացկուն ռետինե գորգերով։
ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԾԱԾԿՈՑՆԵՐ
Պաշտպանեք ձեր Land Rover-ի նստատեղերի երեսպատումը հատուկ հարմարեցված, բարձր դիմացկունությամբ և ջրակայուն ծածկոցներով։
ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ
Բեռնախցիկի գերդիմացկուն ներդիրների մեր լայն տեսականու միջոցով ապահովեք ձեր բեռնախցիկի մաքրությունը կեղտոտ ու թաց իրեր տեղափոխելիս։
ՄԱՆԿԱԿԱՆ ՆՍՏԱՏԵՂԵՐ
Փորձարկում անցած և ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող մեր նստատեղերը կապահովեն ձեր փոքրիկների հարմարավետությունն ու անվտանգությունը յուրաքանչյուր ուղևորության ժամանակ։
ՖԻՔՍՎԱԾ ԿՈՂԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Աստիճանի ռետինե գորգը և չժանգոտվող փայլատ պողպատից զարդարանքն ապահովում են հեշտ մուտք ավտոմեքենայի սրահ և նույնիսկ՝ տանիք։
ՃԱՂԱՑԱՆՑ ԵՐԿԱԹ-ԱԾԽԱԾՆԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔԻՑ
Ընդգծեք ձեր Land Rover-ի դինամիկ կարողությունները առջևի շշմեցուցիչ ճաղացանցով՝ պատրաստված բարձրորակ երկաթ-ածխածնային համաձուլվածքից։
ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԿԱՓԱՐԻՉՆԵՐ – ՔՐՈՄԱՊԱՏ
Հայելիների բարձրակարգ քրոմապատ կափարիչները լրացնում են ձեր ավտոմեքենայի արտաքին տեսքը։
ՑԵԽԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ - ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ
Հանրաճանաչ բարելավում՝ ցայտումը նվազեցնելու և ներկի ծածկույթը բեկորներից և կեղտից պաշտպանելու համար։
ՏԱՆԻՔԻ ԵՐԿԱՅՆԱԿԻ ՁՈՂԵՐ
Էլեգանտ դիզայնով տանիքի երկայնակի ձողերին կարելի է հեշտությամբ լայնակի ձողեր տեղադրել և տեղափոխել բեռներ տանիքին։ Նախապես սահմանված դիրքավորման կետերը թույլ են տալիս լայնակի ձողերն ամրացնել օպտիմալ դիրքում՝ քաշի բաշխման և դինամիկայի համար։
ՏԱՆԻՔԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԵՌՆԱԴԱՐԱԿ – ՄԵԾ
430 լիտր բեռնատարողությամբ ընդարձակ պահատուփում հնարավոր է մինչև ութ դահուկ և վեց սնոուբորդ տեղավորել։ Սեղմումով տեղադրվող և ներկառուցված ոլորող մոմենտի ցուցիչով արագ մոնտաժային համակարգը ապահովում է հուսալի տեղադրում ձեր ավտոմեքենայի տանիքի վրա։
ՇԱՐԺԱԿԱՆ ՔԱՐՇԱԿԱՅԻՆ ՁՈՂ
Հեշտ ու հարմար օգտագործվող շարժական քարշակային ձողը նախագծվել է այնպես, որ չօգտագործվելու դեպքում տեղավորվի բեռնախցիկի հատակի տակ նախատեսված պահատեղում։
ՔԱՐՇԱԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՄԱՐԻՉ
Արագ ու հեշտությամբ փոխարկեք 13-հպակային վարդակը 12N վարդակի։ Պարտադիր պետք է տեղադրել քարշակման 13-հպակային էլեկտրասարքավորումը։ Հարմար չէ շարժատնակների, կցորդների կամ լուսային վահանակների համար, որոնք հետևում ունեն LED լամպերի լրակազմեր։