Նախագծված է թե՛ մեծ, թե՛ փոքր ընտանիքների համար։ Հարմարավետ է բոլորի համար:
Եզակի ձևավորում՝ ինքնատիպ պաշտպանիչ հակասայթաքիչներով, ներքին մետաղական թաղանթներով և դռների ներքո գետնի լուսավորման լուսարձակների գրաֆիկայով։
Ընտրե՛ք մեր բազմազան մոդելներից մեկը՝ ձեր ճամփորդությունը սկսելու համար։
Ներկայացված թվերը պաշտոնական արտադրողի՝ ԵՄ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ լիցքավորված մարտկոցով կատարված փորձարկումների արդյունքն են։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել: CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը: Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա:
1«Pivi»-ի և «InControl»-ի առանձնահատկությունները, տարբերակները, երրորդ կողմի ծառայությունները և դրանց հասանելիությունը մնում են կախված շուկայից. տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմանների համար դիմեք Լենդ Ռովերի ձեր մանրածախ վաճառողին: Որոշ առանձնահատկություններ պահանջում են համապատասխան SIM քարտ՝ տվյալների պատշաճ պայմանագրով, որը կպահանջի հետագա բաժանորդագրություն ձեր մանրածախ վաճառողի առաջարկած նախնական ժամկետից հետո: Բջջային ցանցի միացումը բոլոր վայրերում երաշխավորվել չի կարող։ «InControl» տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկատվությունը և պատկերները, այդ թվում՝ էկրանները կամ պատկերաշարերը, ենթակա են ծրագրային ապահովման թարմացումների, տարբերակի վերահսկման և համակարգային/տեսողական այլ փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից: Լենդ Ռովերի՝ ձեր մանրածախ վաճառողի առաջարկած նախնական ժամկետից հետո միացված նավիգացիան կպահանջի հետագա բաժանորդագրություն։
2«Texcell»-ի 2020 թ․ հետազոտություն, որն իրականացվել է «Panasonic»-ի համար և որի արդյունքները տրամադրվել են «Panasonic»-ի կողմից։
3Կիրառվում է բարեխիղճ օգտագործման քաղաքականություն։ Ստանդարտ 1 տարվա բաժանորդագրություն, որը կարող է երկարաձգվել Լենդ Ռովերի՝ ձեր մանրածախ վաճառողի առաջարկած նախնական ժամկետից հետո:
4«GSR II» և/կամ «NCAP» նորմատիվներով կարգարվորվող շուկաներում մեքենաները վառոցքի յուրաքանչյուր ցիկլում կվերադառնան «Բարձր» ռեժիմին։ Մյուս շուկաներում մեքենաները վառոցքի յուրաքանչյուր ցիկլում կվերադառնան «Ընտրովի» ռեժիմին։ Անկախ շուկայից` «Ընտրովի» ռեժիմում վարորդի ընտրած կարգավորումները կպահպանվեն մեքենայի հիշողության մեջ: GSRII-ը (Անվտանգության ընդհանուր կանոնակարգ II) անվտանգության օրենսդրություն է, որը նոր մոդելների համար ուժի մեջ է մտել 2022 թվականին և կկիրառվի 2024 թվականին արդեն թողարկված մոդելների վրա:
5«ClearSight» վարի տեսարանի էկրանի պատկերը կախված է շրջանաձև նկարահանող 3D տեսախցիկից։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում: Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը: Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։
*Լրացուցիչ առանձնահատկությունները և աքսեսուարները հասանելի են հավելյալ վճարով։ Առկայությունը կարող է տարբերվել՝ կախված ավտոմեքենայի բնութագրերից (մոդելից և ուժային ագրեգատից), ինչպես նաև հարմարեցվելու նպատակով կարող է պահանջվել այլ առանձնահատկությունների ավելացում։ Լրացուցիչ մանրամասների համար դիմե՛ք ձեր տեղական մանրածախ վաճառողին կամ կարգավորե՛ք ձեր մեքենան առցանց։
Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը:
«Meridian»-ը «Meridian Audio Ltd.» ընկերության գրանցված ապրանքային նշանն է։ «Trifield»-ը և «Three Fields» եռադաշտ սարքը «Trifield Productions Ltd.»-ի ապրանքային նշանն են: