Նոր Range Rover-ը, անկասկած, բոլոր ժամանակների տեխնիկապես ամենակատարյալ ավտոմեքենաներից մեկն է: Նրա տեխնիկական լուծումների մեծ մասը մշակվել է հզոր համակարգիչների վրա՝ խելացի տեխնոլոգիա՝ ցանկացած վայր գնալու շքեղ ավտոմեքենայի համար:
Բայց դրա ամենախելացի նոր առանձնահատկություններից մեկն ի սկզբանե ստեղծվել է ինժեներների փոքր թիմի կողմից՝ սկսած ծխնիներից և ՄԴՖ նյութից, որոնք ձեռք են բերվել ձեր տեղական "հավաքիր ինքդ" ձեռագործ խանութից: Range Rover–ի Բեռնախցիկի ունիվերսալ հատակը տրամաբանության և հարմարավետության գլուխգործոց է, ինչպես նաև ներառում է նորարարական Բեռնախցիկի դռան վրա միջոցառումներ իրականացնելու հավաքածուն (Tailgate Event Suite), որը կատարյալ դիտակետ է բացօթյա հանգստի համար: Այնուամենայնիվ, վաղ նախատիպն ավելի շատ նման էր դպրոցական նախագծի, քան, ինչպես այսօր, ունիվերսալ շքեղ ավտոմեքենայի բնօրինակ հատկանիշը։
Այն մշակվել է ծրագրի ավագ ղեկավար Էմիլի Բուքերի և նրա փոքր թիմի կողմից՝ ներառյալ շրջանավարտները: Արդյունքը եզակի հատկանիշ է, որն օգնում է Range Rover-ի (հսկայական) բեռնախցիկի մեջ պահվող իրերը հեշտությամբ հասանելի դարձնել, առաջարկում է զարմանալի ճկունություն և կատարյալ է նաև թաց և ցեխոտ հանդերձանք պահելու համար (երբ ցանկանում եք արկածներ ունենալ):
Land Rover-ի տեխնոլոգիաները միշտ էլ կարևոր դեր են խաղացել Էմիլիի կյանքում. «Իմ պապիկը ֆերմեր էր: Մանկության տարիներին մենք շատ ժամանակ էինք անցկացնում նրա ֆերմայում, որտեղ նա ուներ հին Defender։ Ես միշտ կարծում էի, որ այն աներևակայելի զվարճալի է: Մեր ընտանեկան ավտոմեքենաները միշտ եղել են Discovery-ներ։ Ծնողներս երեք երեխա ունեին, և մեզ տարածք էր անհրաժեշտ»:
Էմիլին զբաղվում է արտադրանքի դիզայնով։ Նա սովորել է Լաֆբորոյի համալսարանում։ «Ես գնում էի «Կինը ինժեներական ոլորտում» միջոցառումների և մտածեցի, որ շրջանավարտների ծրագիրը լավ սկիզբ է կարիերայի համար: Ես հանդիպեցի մեկին, ով մասնակցում էր JLR շրջանավարտների ծրագրին։ Երբեք մտքովս չի անցել, որ այն, ինչ ես սովորել եմ, կօգնի ինձ աշխատել ավտոմեքենաների նախագծման աշխատանքներում»:
Նա միացել է JLR-ին 10 տարի առաջ: «Ճարտարագիտության շրջանավարտների մեծ մասը տղամարդիկ էին: Անշուշտ, եղել են ժամանակներ, երբ ես միակ կինն էի սենյակում: Ես դա ընդունեցի որպես խոսելու պարտականություն, այնպես, որ լսելի լիներ կանացի ձայնը»:
Էմիլին արագ դարձավ թիմի ղեկավար, և շրջանավարտները սկսեցին աշխատել նրա մոտ: «Որպես կին ինժեներ՝ ես գրավեցի կին շրջանավարտներին: Վերջին յոթ տարիների ընթացքում ես միշտ երկու-չորս շրջանավարտ եմ աշխատող եմ ունեցել ինձ մոտ, և կին-տղամարդ հարաբերակցությունը մոտ 50-50 է եղել: Զգալի տեղաշարժ է տեղի ունեցել ճարտարագիտության ոլորտում և ղեկավար պաշտոններում կանանց թվի մեջ»:
Իգական մոտեցումը վճռորոշ դեր է խաղացել Բեռնախցիկի ունիվերսալ հատակի նախագծման գործում: Ցածր հասակի մարդկանց համար դժվար էր խորանալ Range Rover-ի բեռնախցիկի մեջ։ «Իմ թիմը փնտրում էր նոր հնարավորություններ նոր Range Rover-ի համար։ Մենք սկսեցինք համատեղ քննարկումներից և կենտրոնացանք բեռնախցիկի բեռնատարածքի վրա: Մենք ամբողջ երկու օր փակվեցինք սենյակում՝ մեր առօրյա աշխատանքից կտրվելու համար: Հաճախ հենց այստեղ են ծնվում լավագույն գաղափարները»:
Էմիլին և նրա թիմը վերլուծեցին, թե ինչպես են մարդիկ օգտագործում Range Rover-ը և բացահայտեցին խնդիրները: «Սկզբնական գաղափարը բեռնախցիկի հետևի հատվածին մոտ բաժանարարն էր, որը հեշտացնում էր բեռնախցիկի իրերի հասանելիությունը: Հետո մենք մտածեցինք՝ ինչու՞ բեռնախցիկը դռան հետևի մասը չշրջել և դարձնել դուռը նստարան։ Մի փուլում մենք նույնիսկ մտածում էինք, որ կարող ենք այն վերածել շների համար թեքահարթակի: Այս ամենը արվել է հաճախորդների ցավալիի կետերը նվազեցնելու և ծառայության որակը բարձրացնելու համար:
«Մարդկանց մեծ մասը չի լցնում բեռնախցիկը։ Նրանք ունեն աշխատանքային պայուսակ, սպորտային, գնումների տնտեսական պայուսակ կամ գուցե ճանապարհորդական պայուսակ գիշերելու համար: Ճկուն բաժանարարի շնորհիվ դրանք ապահով կերպով պահվում են տեղում, ինչպես նաև ավելի հեշտ հասանելի են: Նրանց համար, ովքեր արկածախնդիր են, բաժանարարը նաև թույլ է տալիս առանձնացնել ցեխոտ կոշիկները և թաց սպորտային պաչագաները մնացած ուղեբեռից: Այն ունի նաև մաքուր սրբելու մակերես, ինչն ավելի լավ է, քան պարագաները գործվածքային գորգի վրա դնելը»:
Երբ պահեստավորվում է, այն թաքնված է և հավասար է հատակին։ Երբ ծալվում է, այն շատ բարակ է (ընդամենը 14 մմ), բեռնախցիկում շատ տեղ չի զբաղեցնում և դեռ համատեղելի է լրիվ չափի պահեստային անիվի հետ: Որպես բաժանարար, այն ապահով կերպով ամրացվում է տեղում։ Կարգավորվող ժապավենները և շփման սահիչները կարող են պահել ամեն ինչ՝ գինու շիշից մինչև գնումների մեծ պայուսակներ: Բաժանարարը ծալվում է կոճակի միջոցով:
Քաշեք մեկ այլ պիտակից, և նույն բաժանարարը կրկնակի մեխանիզմի օգնությամբ թեքվում է առաջ, հակառակ ուղղությամբ՝ ստեղծելով հետևի վահանակ բեռնախցիկի դռան հետևի մասում: Երբ ամրացված է ճիշտ դիրքում, այն ծառայում է որպես նստարանի հենարան Բեռնախցիկի դռան վրա միջոցառումներ իրականացնելու հավաքածույի համար՝ օգտագործելով Range Rover-ի համար անսովոր առանձնացված բեռնախցիկի դուռը։ Շքեղ բարձերն հաղորդում են լրացուցիչ աջակցություն և հարմարավետություն:
«Մեր ստեղծած նախատիպը իսկապես անմշակ և կոպիտ էր՝ սկզբում օգտագործում էինք փրփրաստվարաթուղթ: Հաջորդ նախատիպում օգտագործեցինք ՄԴՖ և ծխնիներ, որոնք ձեռք էինք բերել "հավաքիր ինքդ" ձեռագործ խանութից: Այն կոպիտ էր, բայց մեզ տվեց ֆիզիկական մոդել, ինչը կարևոր է»:
Պարզ փայտամշակումը և մետաղական ծխնիները վերածվել են փափուկ և հաճելի հպման հարդարման ավարտվածքների և ծալովի նուրբ մեխանիզմի: Եվ ևս մեկ գլուխ ավելացավ Range Rover-ի պատմական և հռչակավոր կարողություններին: