Ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Ցանկացած արկածի համար։ Գործնական աքսեսուարների ընտրանի և ձեր «Discovery Sport»-ը անհատականացնելու ձևեր։
Իրերը հավաքած և պատրաստ։ Սկսե՛ք ձեր հաջորդ արկածը անհրաժեշտ բոլոր իրերով։
Անհատականացրե՛ք ձեր «Discovery Sport»-ը անիվների, ներկի գույնի և տանիքի բազմաթիվ հասանելի տարբերակներով։
Յուրաքանչյուր ընտանիք տարբեր է։ Փաթեթների տարբերակների ընտրանու շնորհիվ հարմարեցրե՛ք «Discovery Sport»-ը ձեր ապրելակերպին։
Երրորդ շարքի փաթեթի շնորհիվ տարե՛ք ամբողջ ընտանիքին ձեզ հետ ցանկացած արկածի։ Առանձնահատկություններն են․
— Շարժական և ծալովի երկրորդ շարք
— Երրորդ շարքի նստատեղեր
— Հովացնող օդափոխիչներ երրորդ շարքում գտնվողների համար
Համատեղում է հարմարավետությունը, ունիվերսալությունը և վստահությունը մեքենա վարելիս և մանևրելիս։ Ներառյալ․
— «ClearSight» հետևի տեսադաշտի ներքին հայելի1
— «Click and Go» ներկառուցված բազային համակարգ
— Պրոյեկցիոն էկրան2
— Շրջանաձև նկարահանող եռաչափ (3D) տեսախցիկ
Երկար օրվա բացահայտումներից հետո նստե՛ք հարմարավետ պայմաններում ցանկացած եղանակին։ Ներառյալ․
— Սրահի կարգավորելի լուսավորություն
— Սրահի օդի մաքրման համակարգ
Անհպում հեշտ և հարմար կառավարում արկածասերների, ծնողների և կենդանիների տերերի համար։ Ներառյալ․
— Ավտոմատ հեռահար լույսի օժանդակ համակարգ
— Բեռնախցիկի էլեկտրակառավարվող դուռ
— Առանց բանալու մուտք
Ձեր ապրելակերպին համապատասխան անհատականացրե՛ք ձեր «Discovery Sport»-ը աքսեսուարների լայն տեսականու միջոցով՝ ներառյալ պահեստավորման լուծումները և ընտանի կենդանիների համար նախատեսված ապրանքները։
11Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։ Եթե երկկիզակետ կամ բազմակիզակետ ոսպնյակներ կրողները չկարողանան հեշտությամբ կարգավորել կիզակետը «ClearSight» հետևի տեսադաշտի թվային պատկերի վրա, ապա ամեն պահի կարող են վերադառնալ հետահայաց հայելու ռեժիմին։ Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը։ Ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։
2Նավիգացիոն ուղղությունները ցուցադրվում են դիմապակու վրա միայն այն ժամանակ, երբ մեքենայում տեղադրված է «Pivi Pro» համակարգը։
3Տեսադաշտի բացակայության օժանդակությունը կարող է օգնել կանխելու բախումները։ Եթե ձեր մեքենան հայտնաբերում է մեկ այլ մեքենա ձեր տեսադաշտի բացակայության գոտում, երբ դուք սկսում եք փոխել երթևեկելի գոտին, ապա ղեկի վրա ավտոմատ կերպով պտտվող ուժ է գործադրվում՝ ցույց տալով, որ ղեկը պետք է ուղղվի։