5 իսկական Discovery հետևի մասով շարված կողք կողքի

DISCOVERY-Ի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Որոշ ընտանիքներ գնում են հայտնի ճանապարհով, մյուսները սեփական արահետն են բացում։ Նրանք Land Rover Discovery ժողովուրդն են։


Սա իսկական ամենագնաց է։ Այն օգնում է կյանքն ապրել ուզածի պես։


Նոր, բայց և ակնթարթորեն ճանաչելի։

Լինելով բրիտանական հնարագիտության արգասիք՝ Discovery-ի գաղափարն առաջացավ 1980-ականների քաղաքական և տնտեսական անկայունության պայմաններում։ Դրա հետևում կանգնած թիմն ապավինեց ստեղծագործական մտքին։


Նախագիծն առաջնորդեց Land Rover-ի գործադիր տնօրեն Թոնի Գիլռոյը։ Նա համոզված էր՝ իր թիմը կարող է ստեղծել նոր տեսակի ավտոմեքենա հետաքրքրասեր, ակտիվ կյանքով ապրող ընտանիքների համար, որոնք ուզում էին միասին ճանապարհորդել ուր աչքները կտրի։


Նա ճիշտ էր։ Թողարկվելով 1989 թվականին՝ աճող բարեկեցության և Սառը պատերազմի լարվածությունների թուլացման պայմաններում, Land Rover Discovery-ն ակնթարթորեն հաջողություն ձեռք բերեց։

Կարմիր Discovery 1՝ դատարկ ֆոնին
Discovery ավտոմոբիլի թողարկում՝ 1989 թ․

Թոնին և իր թիմը ստեղծեցին մի բան, որն ավելին էր, քան իր մասերի հանրագումարը։ Դա իրավամբ աստղ էր, թեև ուներ Range Rover-ի հետ ընդհանուր բաղադրատարրեր, իսկ դիզայնի ոգեշնչումը գալիս էր Defender-ից։


Իսկական էնտուզիաստները գուցե նկատած լինեն Range Rover-ի վարորդներին ծանոթ հողմապակին կամ դռները կամ էլ վարորդի բարձր նստադիրքը, բայց դա նման չէր Range Rover-ի։ Առաջին Land Rover Discovery-ն ուներ միայն երկու դուռ և առանց խեցաձև ծածկոցի էր։


Դեպի կողք բացվող հետևի դուռն իրեն ամրացված պահեստային անվի հետ միասին հիշեցնում էր Defender, ինչպես նաև՝ Alpine lights լուսավորությունը տանիքի վրա և ռետինե գորգիկները։ Այնուամենայնիվ, սա ինչ-որ նոր բան էր։


Աստիճանաձև տանիքն ապշեցուցիչ առանձնահատկություն էր, որը գլխի համար տեղ էր ստեղծում երրորդ շարքի նստոցների մասում։ Սկզբում՝ ամենահետևի այդ երկու կամընտիր նստոցները տեղադրված էին կողքանց՝ մեծ տարածություն ստեղծելով երես առ երես զրույցների համար։


Հավելյալ նստոցների կարիք չլինելու դեպքում թափքի հետևի հատվածամասում տեղադրված էր լինում երկու բեռնարկղ։

Կարմիր Land Rover Heritage Discovery

Թափքի վրայի յուրօրինակ գրաֆիկան, ինչպես նաև երկու առաստաղամուտների նոր տարբերակը նույնպես նպաստեցին, որպեսզի Land Rover Discovery-ն տարբերվի մյուսներից։


Հետևի դուռն ուներ յուրահատուկ ձևի պատուհան, իսկ պահեստային անիվը տեղաշարժված էր դեպի աջ։ Սկզբնական Discovery-ն գլխավորապես նախատեսված էր աջակողմյան ղեկավարմամբ շուկաների համար, ինչը վարորդների համար հեշտացնում էր ուսի վրայով նայելով հետընթաց կատարելը․ ավտոմեքենայի մեջ ներկառուցված տեսախցիկներով հսկման տեխնոլոգիան դեռ չէր զարգացել։


Discovery 3-ի հայտնվելու ժամանակ հետևի դուռը վերանախագծվեց ձախակողմյան ղեկավարման համար։ Միևնույն ժամանակ, պահեստային անիվը տեղափոխվեց հետևի մասի տակ, որտեղ մնում է մինչ օրս։


Սկզբից ևեթ, Discovery-ի սրահն առանձնահատուկ էր։ Բնօրինակը, որը ստեղծվել էր Conran Design-ի հետ, լի էր թարմ գաղափարներով ու ստեղծարար տարրերով։


Թողարկվելով սոնար կապույտի գունային համադրմամբ (բահամյան բեժն ավելացվեց ավելի ուշ)՝ այն ներառում էր հետևի կենտրոնական բարձակին տեղակայված ուսապայուսակ։


Կայծակաճարմանդն արձակելով բացեք պայուսակը և կգտնեք սեփականատերերի ձեռնարկը՝ արտաճանապարհային մեքենավարման վերաբերյալ խորհուրդներով և ամբողջ աշխարհում սպասարկման և վերանորոգման կետերի մասին տեղեկատվությամբ։ Հենց սկզբից միշտ ակնկալվել է, որ Discovery-ի սեփականատերերը կարդարացնեն իրենց անունը։


Discovery-ն ամբողջովին ընտանիքի կյանքի մասին էր՝ դուրս գնալու և գործեր անելու մասին։ Առաջին Discovery-ն է՛լ ավելի պարզորոշ դարձրեց դա այնպիսի նրբություններով, ինչպիսին տանիքի երեսպատումն է պահպանման գրպաններով և ցանցերով։

Discovery-ն մասնակցում է G4 Challenge մրցմանը

Discovery 2-ը մասնակցում է G4 Challenge 2003 մրցմանը։

Թեև դա երբեք չի վերաբերել պարզապես խցիկին։ Ամենասկզբից բեկումնային գործոն է եղել ծածկոցի տակ։


Նոր 200TDi շարժիչը՝ վառելիքի անմիջական ներցայտմամբ, արտադրողականության և խնայողականության հենց այն խառնուրդն էր, որը փնտրում էին շատ ընտանիքներ։ Թեև ոմանք փոխարենն ընտրում էին լեգենդար V8-ը։


Land Rover Discovery-ն կենսունակ, ինչպես նաև պրակտիկ էր ցանկացած կերպարանքով։ Այն ապացուցեց դա՝ ութ տարի շարունակ մրցակցելով արտաճանապարհային ավտոմոբիլների հյուծիչ Camel Trophy համաշխարհային մրցաշարում։


Հետագայում Discovery-ները մասնակցեցին նույնքան դժվարին G4 Challenge մրցումներին։ Discovery-ն փոխադրամիջոց էր հետաքրքրասերների համար, և այստեղ էր դրա վերջին փորձարկումը։


Discovery II-ը 1998 թվականին ներկայացրեց ընտանիքների համար հարմար հինգդռնանի թափքի ոճը։ Այդ ընտանիքների մի մասը ցանկանում էր ավելի մեծ շքեղություն, ինչպես նաև բացառիկ հնարավորություններ։ Նրանք այդ ամենը ստացան ES մոդելում՝ կաշվե նստոցներով և օդորակման համակարգով։


Շատ բան փոխվեց նաև երեսվածքում՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ, օրինակ՝ հակատեղապտտման համակարգ և բլրից կառավարելի վայրէջքի համակարգ՝ Discovery-ն դարձնելով է՛լ ավելի մեծ հնարավորություններով արտաճանապարհային մեքենա։


Բլրից կառավարելի վայրէջքի համակարգը կատարելագործվեց ու դարձավ Land Rover-ի տեղանքի ճանաչման համակարգ, որը ներկայացվեց Discovery 3-ում 2004 թվականին։ Եզակիորեն, դա վարորդին թույլ է տալիս ընտրել մի շարք տարբերակներից, որոնք երաշխավորում են բացառիկ արտաճանապարհային ունակություն։

Land Rover Discovery 3
Բաց լեռնային ճանապարհին մարդու կողմից վարվող կարմիր Discovery Sport

Դրանից երկու տարի հետո ներկայացվեց Land Rover Discovery Sport մոդելը։ Ընտանիքների կատարյալ ուղեկցորդն ինքն էր դարձել ընտանիք։


Discovery Sport-ն առաջարկում է յոթ նստոց մի ծավալի մեջ, որն այնքան էլ մեծ չէ գոյություն ունեցող պրեմիում դասի հինգ տեղանոց ամենագնացներից, և, դիզայնով ոգեշնչված ժամանակակից շքեղության երկարատև շահագործման հարուստ հնարավորություններով տեսլականի շրջանակներում, հասանելի է որպես էլեկտրական հիբրիդ մեքենա։


2016 թվականին թողարկված հինգերորդ սերնդի Discovery-ն Discovery Sport-ի դիզայնի նոր խոսքը ներկայացրեց լիարժեք յոթ տեղանոց մեքենային։


Այսօր Land Rover Discovery ընտանիքը միավորում է բացառիկ դիզայնի էվոլյուցիան՝ բազմակողմանիորեն և խելամտորեն հարմարակազմված սրահով, որը մարմնավորում է ավելի քան 30 տարի շարունակ այն բնութագրած ընտանեկան արկածների ոգին։


Յուրաքանչյուրի հարմարավետությունն ու կապն ապահովված է մարդակենտրոն դիզայնով ու տեխնոլոգիայով՝ նույնքան անարատ, որքան իր տարածքն ու գործնական կիրառությունը։


Discovery-ն ամենաունակ և բազմակողմանի, լիարժեք յոթ տեղանոց շքեղ ամենագնացներից մեկն է աշխարհում։


1989 թվականի առաջին օրինակից ի վեր՝ այն միշտ ներկայացրել է ճանապարհորդության ուրախություններն ու միասնականությունը։

Ճանապարհով ընթացող Discovery

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ընտանիքի համար հոգատարությամբ ստեղծված՝ Discovery-ն ընտանեկան կատարյալ ամենագնաց է։
Discovery-ի տեսքն առջևից

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ DISCOVERY-Ն

Discovery-ի խոշոր պլանով տեսքը հետևից՝ ծովափին կանգնած

DISCOVERY

Յոթ տեղանի նրբագեղություն։
Discovery Sport-ը ապակե տնից դուրս

DISCOVERY SPORT

Ձեր հաջորդ արկածների համար: