Ընտրե՛ք «Defender»-ը: Այնուհետև այն ձե՛րը դարձրեք:
Ներկայացված թվերը պաշտոնական արտադրողի՝ ԵՄ օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ լիցքավորված մարտկոցով կատարված փորձարկումների արդյունքն են։ Ներկայացվում է միայն համեմատության նպատակով։ Իրական գործարկման մեջ թվերը կարող են տարբերվել։ CO2-ի, վառելիքի տնտեսման, էներգիայի սպառման և հեռավորության միջակայքի ցուցանիշերը կարող են տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են՝ վարման ոճը, շրջակա միջավայրի պայմանները, բեռնվածությունը, անվի տեղադրումը, տեղադրված աքսեսուարները, իրական երթուղին և մարտկոցի վիճակը։ Հեռավորության միջակայքի ցուցանիշերը հիմնված են ստանդարտացված երթուղում սերիական արտադրության մեքենայի վրա։
*«Defender OCTA»-ի առավելագույն արագությունը տեղադրված 22 դյույմ անիվների դեպքում 250 կմ/ժ է։ Առավելագույն արագությունը կազմում է 209 կմ/ժ, երբ մեքենան համալրված է 20" անիվներով և բոլոր տեղանքներով երթևեկելու անվադողերով, կամ 159 կմ/ժ, երբ այն համալրված է 20" անիվներով և Advanced All-Terrain անվադողերով։
**Տեղադրված 20 դյույմ չափի անիվների դեպքում առավելագույն արագությունը 191 կմ/ժ է։
***Լիցքավորման ժամանակը տարբեր կլինի՝ կախված բազմաթիվ գործոններից՝ առանց սահմանափակվելու ներառելով տարիքը, վիճակը, ջերմաստիճանը և մարտկոցի առկա լիցքավորումը, օգտագործվող սարքավորումները և լիցքավորման տևողությունը։
****Թրջվելիս՝ Հեղուկով լցված բեռնատարածքի մոդելավորման միջոցով չափվող ծավալ։ «Hard Top» մոդելները․ Ներառում են ստորգետնյա պահեստավորում․ ամբարձիչն ու գործիքները ներառված չեն: Ցուցադրված են 5 նստատեղի տվյալները:
1Այս առանձնահատկությունը ենթակա է կարգավորման ըստ տեղական կանոնակարգերի։ Եթե երկկիզակետ կամ բազմակիզակետ ոսպնյակներ կրողները չկարողանան հեշտությամբ կարգավորել կիզակետը «ClearSight» հետևի տեսադաշտի թվային պատկերի վրա, ապա ամեն պահի կարող են վերադառնալ հետահայաց հայելու ռեժիմին։
2Արտաճանապարհային անվադողերով։ Առավելագույն բեռնվածությունը ներառում է տանիքի բեռնադարակի քաշը: Հասանելի չէ «Defender V8» մոդելներում։
3Ջուրն ընկղմվելուց առաջ մի՛շտ ստուգեք երթուղին և ելքը:
4Պատկերն ուղիղ չի հեռարձակվում։ Ստուգե՛ք շրջակայքի անվտանգությունը:
5Համատեղելի չէ առջևի արշավային պաշտպանիչ («Front Expedition Protection») համակարգի կամ «A»-ա ձև պաշտպանիչ շրջանակի հետ։
6«Pivi», «Pivi Pro» և «InControl» համակարգերի առանձնահատկությունները, ընտրանքները, երրորդ կողմի ծառայությունները և դրանց հասանելիությունը կախված են շուկայից․ տեղական շուկայում հասանելիության և ամբողջական պայմանների մասին հարցրե՛ք Լենդ Ռովերի ձեր մանրածախ վաճառողին։ Բջջային ցանցի միացումը բոլոր վայրերում երաշխավորվել չի կարող։ «InControl» տեխնոլոգիայի հետ կապված ցուցադրվող տեղեկատվությունը և պատկերները, այդ թվում՝ էկրանները կամ պատկերաշարերը, ենթակա են ծրագրային ապահովման թարմացումների, տարբերակի վերահսկման և համակարգային/տեսողական այլ փոփոխությունների՝ կախված ընտրված տարբերակներից:
7Լենդ Ռովերի՝ ձեր մանրածախ վաճառողի առաջարկած նախնական ժամկետից հետո միացված նավիգացիան կպահանջի հետագա բաժանորդագրություն։
8«Texcell»-ի 2020 թ․ հետազոտություն, որն իրականացվել է «Panasonic»-ի համար և որի արդյունքները տրամադրվել են «Panasonic»-ի կողմից։
Վարորդները պետք է օգտագործեն մեքենայի հիմնական ներառված առանձնահատկությունները միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է։ Վարորդները պետք է ապահովեն մեքենայի բացարձակ վերահսկողության մշտական պահպանումը։