
Ստեղծել մի մեքենա, որը կհամատեղեր Rover-ի սրահի հարմարավետությունն ու ճանապարհային հնարավորությունները Land Rover-ի արտաճանապարհային կարողությունների հետ։ Այդպիսին էր գաղափարը, և ծնվեց բնօրինակ շքեղ ամենագնացը։ Range Rover-ն իր հետքը թողեց աշխարհում 1970 թվականի հունիսինգովազդվելով որպես «Մեքենա բոլոր պատճառների համար»։
Range Rover-ը բեմ է բարձրանում նույնքան բնական, որքան ընդունում է ամենաբարդ մարտահրավերները։
Եթե 1971 թվականին մտնեիք Լուվր, դեմ առ դեմ կհանդիպեիք Range Rover-ի, որը համապատասխանաբար զարդարված էր Յունիոն Ջեքի խորհրդանիշներով։ Լեգենդար թանգարանը Range Rover-ը ճանաչեց այն որպես արվեստի գործ։ Մուտքի մոտ գտնվող լիարժեք արտադրական մեքենայից բացի, ներսում կարելի էր տեսնել ավելի փոքր՝ 1/4 մասշտաբի կրկնօրինակը։
Փարիզյան ինստիտուտը միակը չէր, որ Range Rover-ին ծաղիկներ էր նվիրել։ Նույն թվականին մեքենան արժանացավ հեղինակավոր Դյուարի գավաթին, որը շնորհվում է «Ավտոմոբիլային արդյունաբերության մեջ բրիտանական ակնառու տեխնիկական նվաճումների» համար։
Range Rover-ը նկարահանվել է ավելի քան 1 400 ֆիլմերում և հեռուստաշոուներում, այդ թվում` Ջեյմս Բոնդի մասին հինգ ֆիլմում։ Այն նաև նախընտրելի մեքենա է այնպիսի համաշխարհային աստղերի համար, ինչպիսիք են Փոլ Մաքքարթնին, Մայքլ Ջորդանը և Թոմ Քրուզը։
Նույնիսկ միապետներն էին նախընտրում Range Rover մեքենաները, մասնավորապես` Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ը։ Կան նրա բազմաթիվ լուսանկարներ` իր Range Rover-ի ղեկին։